Ուելսի արքայադուստր Քեթրինը խոսել է քաղցկեղի մասին (լուսանկարներ)
ԼուսանկարներՈւելսի արքայադուստր Քեթրինը խոսել է քաղցկեղից ազատվելու մասին։ Այս մասին նա հայտնել է իր X էջում։
«Թեթևացում է, որ այժմ ռեմիսիայի մեջ եմ, բայց ես դեռ կենտրոնացած եմ վերականգնման վրա: Յուրաքանչյուր ոք, ով վերապրել է քաղցկեղի ախտորոշումը, ժամանակ է պահանջում՝ հարմարվելու իր նոր կյանքին: Այնուամենայնիվ, ես անհամբեր սպասում եմ գալիք տարվան»,- գրել է նա։
Բացի այդ, գրառման մեջ Ուելսի արքայադուստրը շնորհակալություն է հայտնել հիվանդանոցին, որտեղ բուժվում էր, և բոլոր նրանց, ովքեր «իմ և Ուիլյամի կողքին էին, մինչ մենք անցնում էինք այս ամենի միջով»։