Ռաիսիի անվտանգության ծառայությունը ցանկացել է չեղարկել նրա այցն Ադրբեջանի հետ սահման՝ Իսրայելի բազաների պատճառով
Համաշխարհային ՄամուլԻրանում հայտարարել են, որ անվտանգության ծառայությունը ցանկացել է չեղարկել Ռաիսիի այցն Ադրբեջանի հետ սահման՝ Իսրայելի բազաների պատճառով։
Իրանի հանգուցյալ նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Ռաիսի Սեյեդ Մեհդին ողջունել է նախագահի այցը, սակայն անհանգստացած է եղել Ադրբեջանի հետ սահման նրա այցից: Այս մասին հայտարարել է Իրանի հանգուցյալ նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի եղբայրը։
«Ուղևորությունից մեկ օր առաջ նա ինձ ասաց՝ ինչպե՞ս կարող եմ Ռաիսիին վաղը ուղեկցել իրանա-ադրբեջանական սահման։ Իսրայելը բազա ունի Ադրբեջանի տարածքում»,- նշել է նա՝ հաղորդում է Shahraranews-ը։
Իրանական Didbaniran կայքի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ իր եղբայրը կես ժամ խոսել է նախագահի աշխատակազմի ղեկավար Իսմայիլիի հետ, որպեսզի նա չեղարկի այցը, սակայն դա տեղի չի ունեցել։