«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են իրականացնում՝ միասնական ճակատ ձեւավորելու նպատակով, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի մասին է։ Որոշները շտապել էին հերքել, թե չկա նման ֆորմատ, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում պահել հնարավոր չէ։
ՀԱԿ նախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ միացավ Հայկ Մարությանի կազմակերպած՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, Մարությանի հետ հաջորդ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցին, իհարկե, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե նախընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ են: