Մասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողին
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն օգնել է Թեհրանին համոզել ազատ արձակել իտալացի լրագրող Սեսիլիա Սալային, ով կալանավորվել էր Իրանում 2024 թվականի դեկտեմբերին։ Աղջկա ազատ արձակման և հայրենիք վերադառնալու մասին հայտնել է The New York Times-ը:
Ըստ թերթի, Իլոն Մասկը այս հարցը քննարկել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ։
Սալան Իրանում աշխատում էր լրագրողի վիզայով մինչև դեկտեմբերի 19-ին ձերբակալվելը՝ «Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու համար»։