Ֆրանսիայում նշել են ռուս-ուկրաինական բանակցությունների պայմանները
Համաշխարհային ՄամուլՖրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում ցանկացած խաղաղ բանակցությունների։ Այս մասին RTL ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Լրագրողները դիվանագետին հարցրել են՝ արդյոք Ֆրանսիան պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին, մինչդեռ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հնարավոր բանակցությունների մասին։
Բարրոն հիշեցրել է, որ Ֆրանսիան միշտ շեշտել է, որ եթե Ուկրաինան համաձայնի, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է բանակցությունների մեջ մտնել: Նախարարի խոսքով, կարևոր է, որ Ֆրանսիան մասնակցի Եվրոպայում անվտանգությանը վերաբերող ցանկացած բանակցությունների։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, վերաբերում է այս երկրի տարածքային ամբողջականությանը, բայց նաև ազդում է Եվրոպայի անմիջական անվտանգության շահերի վրա»,-հավելել է Բարրոն։