ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ համաձայնագրին գույքի գնահատման վերաբերյալ
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին։
Նշված համաձայնագիրը հաստատվել էր 2024 թվականի սեպտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։
Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգ, որով ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինները (Հայաստանում` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) տեղեկատվություն են փոխանակում նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ կատարած հաշվետվությունների մասին:
