Հարրիսը հիասթափված է Բայդենից․ WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հիասթափված է ամերիկյան պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի խոսքերից, թե նրա փոխարեն ինքը կհաղթեր վերջերս կայացած նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Հարիսն ասել է մերձավոր դաշնակիցներին և ընտանիքի անդամներին, որ հիասթափված է նախագահ Բայդենի վերջին հայտարարությունից, թե նա կհաղթեր 2024 թվականի ընտրություններում», - ասվում է հրապարակման մեջ:
Հրապարակումը, վկայակոչելով խոսակցություններին ծանոթ մարդկանց, պնդում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի հայտարարությունը բարդացրել է Սպիտակ տանը քաղաքական գործիչների հարաբերությունները վերջին օրերի ընթացքում։
WSJ-ը նաև մեջբերում է Բայդենի հայտարարությունները ընտրություններում հաղթելու իր կարողության մասին, եթե նա դուրս չգա ընտրապայքարից: Ի թիվս այլ բաների՝ ամերիկացի նախագահն ասել է, որ ձայների քանակով կարող էր առաջ անցնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից՝ հաստատելով իր խոսքերը հարցումների տվյալներով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու