Գևորգ Պապոյանը Բեռլինում ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը աշխատանքային այցով գտնվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային 17-րդ համաժողովին և գյուղատնտեսության նախարարների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակում նախարարը Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Գերմանիայի երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և ներդրումային գրավչությունը։ Քննարկվել են Գերմանիայի երկրամասերում Հայաստանի տնտեսությունը խթանող միջոցառումների անցկացման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ