ՌԴ դեսպանը մեղադրել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ հակամարտություն նախապատրաստելու մեջ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի ղեկավարության ընդունած որոշումները վկայում են այն մասին, որ դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։ Այս մասին DR հեռուստառադիոընկերությանը հայտնել է Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը։
«Ռուսաստանը շահագրգռված չէ ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտությամբ։ Սակայն ՆԱՏՕ-ի երկրների, հատկապես Դանիայի հռետորաբանությունն ու գործնական գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք, իրենց հերթին, պատրաստվում են նման սցենարի»,- ասել է դիվանագետը։
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պատերազմին նախապատրաստվելը դա կանխելու լավագույն միջոց էր անվանել։ Նրա կարծիքով՝ այժմ ժամանակն է՝ անցնելու պատերազմական մտածելակերպին, այսինքն՝ ավելի ամրապնդել դաշինքի պաշտպանությունը՝ ավելացնելով պաշտպանական ծախսերն ու պաշտպանական արտադրությունը։