Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի հետ կուլիսային բանակցությունների մասին հարցին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան կուլիսային բանակցություններ չի վարում Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, քանի որ դա չի բխում Կիևի շահերից։ Այս մասին լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինան ոչ մի կուլիսային բանակցություն չի վարում Ռուսաստանի հետ, դա չի բխում մեր շահերից»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում։
Զելենսկին նաև հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինան շատ կտրուկ կարձագանքի, եթե Կիևի թիկունքում գտնվող ինչ-որ երկիր սկսի բանակցել Ռուսաստանի հետ։