Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների դեմ շինծու գործերով դատավարությունը
Արցախ
Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվում են շինծու մեղադրաքներով ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի դատավարությունները։
Առաջին գործը կքննվի Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
2548 դրվագով հավաքագրված կեղծ և շինծու ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալներ են անցնում ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող 15 անձ՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաև Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հարյուր հոդվածով:
Դատավարությանն ընդառաջ Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարել է, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
