Թույլ չեմ տա Իսրայելին խախտել Գազայի հրադադարը․ Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ կարևոր է թույլ չտալ, որ հրեական պետությունը խախտի այդ պայմանավորվածությունները», ասել է նա Անկարայում իր մոնղոլ գործընկեր Ուխնաագին Խուրելսուխի հետ բանակցություններից հետո։
«Մեզ հիմա շատ կարևոր աշխատանք է սպասվում, ինչպիսիք են Գազայում Իսրայելի իրականացրած լայնածավալ ավերածությունների վերացումը և հումանիտար օգնության առաքումը տարածաշրջան: Կարևոր է կանխել Իսրայելի կառավարությանը խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները և չարաշահել հրադադարը», նշել է Էրդողանը։
