Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում, բայց պատրաստ է գործարքի. նախարար
Համաշխարհային Մամուլ
Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենը ամերիկյան The Washington Post-ի սյունակում նշել է, որ կղզին չի ցանկանա դառնալ Միացյալ Նահանգների մաս, բայց պատրաստ է նրանց հետ բիզնես գործարքի։
Հոդվածագիրը նշել է Գրենլանդիայի տնտեսական ներուժը և հրավիրել ամերիկյան ընկերություններին ավելի սերտ համագործակցելու: Նաթանիելսենը նշել է, որ կղզին պարունակում է ԱՄՆ-ի կողմից որպես կրիտիկական ճանաչված 50 օգտակար հանածոներից 39-ը։ Կողմերը համագործակցում են այս ոլորտում, իսկ վերջին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի օրոք։
«Ներկայումս Գրենլանդիայում հանքարդյունաբերության լիցենզիաների մեծ մասը՝ 23-ական, պատկանում են Կանադայի և Մեծ Բրիտանիայի ընկերություններին: ԱՄՆ-ն ունի միայն մեկը, բայց ես վստահ եմ, որ պատկերը կարող է փոխվել»,- եզրափակել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)