Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Համաշխարհային Մամուլ
Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նույն մեղադրանքով յոթ տարվա ազատազրկում է ստացել քաղաքական գործչի կինը՝ Բուշրա Բիբին։ Բացի այդ, նրանք դատապարտվել են խոշոր տուգանքի, որը չվճարելը կարող է հանգեցնել լրացուցիչ վեց ամսվա ազատազրկման։
Ենթադրվում է, որ Իմրան Խանը և նրա կինը հողատարածքներ են ստացել՝ որպես կաշառք, և անօրինական եկամուտներ են լվացել 2018 թվականին՝ ղեկավարելով Al-Qadir Trust-ը՝ բարեգործական հիմնադրամը, որը ծառայել է՝ որպես քաղաքական գործչի և նրա կնոջ անօրինական գործունեության ճակատ:
Իմրան Խանը Պակիստանի կառավարությունը ղեկավարել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ արվեց 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանի անվստահության քվեից հետո։ 2023 թվականից նա պատիժ է կրում պետական գանձապահոցից օտարերկրյա նվերներ վաճառելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)