Կրեմլում բացատրել են՝ ճակատում հաջողություններն ինչպես են ազդում Պուտինի նկատմամբ քաղաքացիների վստահության վրա
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բնակչության հսկայական աջակցությունն է վայելում։
Լրագրողի այն հարցին, թե ռազմաճակատում Ռուսաստանի զինված ուժերի հաջողություններն ինչպես են ազդում նախագահի նկատմամբ վստահության մակարդակի վրա, Պեսկովը պատասխանել է, որ, իհարկե, որոշակի ազդեցություն կա։
Նա հավելել է, որ լրագրողները նույն հարցն են տալիս, երբ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակում է վիճակագրություն։
«Ընդհանուր առմամբ, ոչինչ չի փոխվում։ Դուք գիտեք, որ աննշան անկայունությունը տեղի է ունենում ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմում: Պուտինը, իհարկե, վայելում է բնակչության հսկայական աջակցությունը։ Հաջողություններ կան ճակատում։ Դե, իհարկե, դրանք ունեն ազդեցություն, իհարկե, ամբողջ երկիրը հաջողությունների է սպասում, և, իհարկե, սա շատ կարևոր գործոն է մեր համաքաղաքացիներին ոգևորելու համար»,- կիսվել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ