«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին Հորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվել Հրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելը ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոն Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում 6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունը Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր Դեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարով 

«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը: Որքանո՞վ էր նպատակահարմար նման փաստաթղթի ստորագրումը ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ, և ի՞նչ կտա այն Հայաստանին: Քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալ յանն ասում է՝ կողմ է, որ Հայաստանն աշխարհի բոլոր երկրների հետ ունենա բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրի ողջամիտ մտածող ղեկավար նման վարքագիծ պետք է դրսևորի, այսինքն՝ սպասարկի իր երկրի շահերը, դա անելու համար փորձի այդ շահերը համադրել այլ պետությունների շահերի հետ և հասնի իր նպատակների իրագործմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ստորագրված փաստաթղթին, նշում է, որ այն հիմնականում կոնկրետությունից զուրկ, գլխավորապես ընդհանրական դատողություններ պարունակող փաստաթուղթ է: «Նկատի առնելով Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հաշված օրեր առաջ հիշյալ փաստաթղթի ստորագրման փաստը՝ ողջամտորեն առաջանում է հետևյալ հարցը. եթե ԱՄՆն կամ Հայաստանը ցանկացել են հայ ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ապա ինչո՞ւ հիշյալ փաստաթուղթը չի ստորագրվել ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ առաջ: Երկրորդ՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է տվյալ երկրի գործող ղեկավարը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր երկրների պարագայում: Նկատի առնելով տվյալ փաստը՝ չի կարելի բացառել, որ, օրինակ՝ ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը, որի՝ պաշտոնը ստանձնելուն մնացել են հաշված օրեր, կա՛մ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել, կա՛մ պատշաճ ուշադրություն չդարձնել դրան՝ այդպիսով ընթացք չտալով դրանում արձանագրվածին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ փաստաթղթում առկա է հետևյալ ձևակերպումը՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»: «Այս մեջբերման վերաբերյալ ուզում եմ ասել հետևյալը՝ այն առերևույթ ցույց է տալիս ԱՄՆի գործող վարչակազմի մարդասեր բնույթը: Սակայն հիշյալ ձևակերպումը չի կարող վկայել ԱՄՆի գործող վարչակազմի իրապես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող և հումանիստ համբավի մասին առնվազն հետևյալ պատճառներով: Առաջին՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023 թ. ապրիլի 23-ին փակել էր Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու վրա գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինի սահմանային անցակետ տեղադրելով կամրջի հարակից հատվածում և ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին սովահար անելով և հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելով, ԱՄՆ գործող վարչակազմն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Այն որևէ գործնական միջոց չի ձեռնարկել՝ դադարեցնելու հազարամյակների իր բնօրրանում ապրող անմեղ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ազատելու նրան նավթային դիկտատոր Իլհամի ճիրաններից», փաստում է Հասան-Ջալալյանը: Հաջորդիվ՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը՝ ցեղասպանության ենթարկելով Արցախի անմեղ հայության մի մասին, իսկ մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ, ԱՄՆ գործող վարչակազմը կրկին որևէ գործնական միջոց չի ձեռնարկել դադարեցնելու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայոց ցեղասպանությունը: Այս ամենը նկատի առնելով՝ հայամերիկյան հարաբերությունների մակարդակը բնորոշող ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության կենսունակությունը կարելի է գնահատել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հերթական հետքայլն են ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: «Իմ կարծիքով՝ Եվրամիություն մտնելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Եվրոպական միությունում գործում են բազմաթիվ չափորոշիչներ, ստանդարտներ հանրային կյանքի բոլոր առումներով, որոնց դեռևս Հայաստանը չի բավարարում: Այո, Հայաստանը կարող է ցանկություն հայտնել անդամակցել միությանը, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս կողմը՝ իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է Հայաստանի Հանրապետությանն ընդունել որպես իր անդամ: Մի տեղ, ուր գնում ես, քեզ պատրա՞ստ են ընդունելու: Եթե քեզ դեռևս պատրաստ չեն ընդունելու, ինչպե՞ս կարող ես մտնել այդ ֆորումի մեջ: Եվրոպական միությունն առավելապես տնտեսական ֆորում է, որտեղ անդամ երկրները բավարարում են սահմանված չափորոշիչներին: Կարծում եմ՝ դժվար է առարկել այն դատողությանը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի բավարարում ԵՄ-ի սահմանած չափորոշիչներին, հիմա ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ այդ միության անդամ: Այո, մեր արտաքին քաղաքականության առումով պետք է փորձենք դուրս գալ հետևյալ վարքագծի դրսևորումից՝ բռնել մեկի կողմը, ենթադրենք, Ռուսաստանի, և լինել բոլոր այն ինտեգրացիոն գործընթացներում, որտեղ Ռուսաստանն ունի հեգեմոն դիրք, իսկ մնացած բոլորը բացառել: Կամ, ասենք, բռնել Արևմուտքի կողմը, որտեղ Միացյալ Նահանգները տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ունի գերիշխող դիրք, և բացառել ռուսական ինտեգրացիոն գործընթացները: Այդպիսի մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև երբ անցնում ես մեկի կողմը կամ նախապատվությունը տալիս մյուսին, ինքնաբերաբար, մյուս կողմի՝ չասեմ թշնամանքը, բայց վատ վերաբերմունքին ես արժանանում: Հետևաբար՝ պետք է կարողանալ վարել հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի դա չվնասի երկրի արտաքին քաղաքականությանը, երկրի առջև սահմանված նպատակների իրագործմանը»,-նշում է քաղաքագետը:

Հայաստանի ներկայիս իշխանություններին հաջողվո՞ւմ է հավասարակշռված քաղաքականություն վարել: «Կարծում եմ՝ չի հաջողվում: Ինչո՞ւ չի հաջողվում, մի ֆունդամենտալ պատճառ եմ ուզում վկայակոչել: Դա իրենց պրոֆեսիոնալ, մասնագիտական ոչ պատրաստված, անձեռնահաս լինելն է։ Սա հստակ է, այդ մարդիկ, որոնք նշանակված են պատասխանատու պաշտոններում, իրենց տեղերում չեն: Ընդ որում՝ միայն նշանակված պաշտոնյաների մասին չէ խոսքը, սկսած Նիկոլ Փաշինյանից: Մարդիկ չունեն անհրաժեշտ, բավարար փորձառություն, գիտելիքներ իրենց վերցրած պատասխանատվությունը պատշաճ, ամբողջական, լիարժեք կատարելու համար: Բայց ուզում եմ ասել նաև հետևյալը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ավանդական կապեր, և հավաքական Արևմուտքում այն դիտարկվում է որպես ընդգծված ռուսական կողմնորոշում ունեցող պետություն: Վերջին շրջանում նկատում եմ, որ անընդհատ բարձրացվում է, նաև հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական շրջանակների կողմից, որ Հայաստանը որդեգրել է վեկտորի փոփոխության քաղաքականություն և այլն: Այդքան էլ համակարծիք չեմ այդ տեսակետի հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրվեց, որի դերն ու նշանակությունը, ի դեպ, չպետք է գերագնահատել: Այնպես չէ, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները դրվեցին ավելի բարձր մակարդակի վրա, քան հայ-ռուսական հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերությունները բնորոշվում են որպես դաշնակցային, ստրատեգիական հարաբերություններ, ԱՄՆ-ի դեպքում խոսքը ռազմավարական գործընկերության մասին է: Սա ևս կարևոր էլեմենտ է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Վերադառնալով «տպավորություն է, որ Հայաստանը փոխում է վեկտորը» դիտարկմանը: Ուզում եմ իմ անհամաձայնությունը կամ այդ տեսակետին կողմ չլինելը հիմնավորել հետևյալ կերպ: ՌԴ բոլոր պաշտոնյաները ևս խոսում են այն մասին, որ Հայաստանը փոխում է վեկտորը, հեռանում է և այլն, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Դա Ռուսաստանի Դաշնության նախագահն է: Երբևէ նկատե՞լ եք, որ նա հայ-ռուսական հարաբերությունների մասին հրապարակային խոսելիս նման կարծիք հայտնի: Երբևէ այդպիսի փաստ չի արձանագրվել: Հակառակը՝ երբ առիթ է ունենում խոսելու հայռուսական հարաբերությունների մասին, ընդգծում է՝ դրանք վերընթաց զարգացում են ապրում՝ մասնավորապես հիշատակելով Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի շեշտակի զարգացումը: Եթե Հայաստանը փոխում է իր վեկտորը և այլն, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ ՌԴ-ի հետ ունենա զարգացող, վերընթաց աճ ապրող, ընդ որում՝ թվային ցուցանիշներով, առևտրատնտեսական կապեր: Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը
Ամենադիտված