Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման
Համաշխարհային Մամուլ
Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման, հայտնում է թուրքական Haber7 պորտալը։
Նշվում է, որ զրահատեխնիկա և զինամթերք է ուղարկվել Շանլիուրֆա նահանգի Սուրուչ շրջան, որը գտնվում է սիրիական Այն էլ–Արաբ (Քոբանի) քաղաքի դիմաց։
Հաղորդվում է, որ Շանլիուրֆայի Ալիգոր թաղամասով անցնող ռազմական շարասյան մի մասը հասել է Սիրիայի սահման։
