ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Հայաստան
ԵՄ դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալելու Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության 22 երկրների դեսպաններին և նրանց ներկայացնելու իր գործունեության, մանդատի և ծրագրերի շրջանակներում վերջին ձեռքբերումները։ Այս մասին հայտնում է EUMA-ի մամուլի ծառայությունը։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում անդամ պետություններին՝ անփոփոխ աջակցության և առաքելության աշխատանքում իրենց շարունակական ներդրման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։



