Աշխարհի որ ամենահարուստ մարդիկ են այցելել Թրամփի կալվածք (լուսանկարներ)
Լուսանկարներ
Աշխարհի տասը ամենահարուստ մարդկանցից վեցը ընտրություններից հետո այցելել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կալվածք: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Space X-ի ղեկավար Իլոն Մասքը և Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը Հարավային Ֆլորիդայի Պալմ Բիչի օդանավակայան են ժամանել 25 անգամ։
«Դոնալդ Թրամփի մոտակայքում գտնվող Palm Beach ակումբը՝ Մար-ա-Լագոն, դարձել է իշխանության նոր կենտրոնը, քանի որ նորընտիր նախագահը ուրախությամբ հյուրընկալում է այնտեղ արդյունաբերության տիտաններին՝ իր երկրորդ ժամկետից առաջ»,- ասվում է հոդվածում։
Թրամփի կալվածք այցելել են նաև այլ բարձրաստիճան գործարարներ, այդ թվում՝ միլիարդատեր եղբայրներ Թայլեր և Քեմերոն Ուինքլվոսները, ինչպես նաև Ավստրալիայի ամենահարուստ կինը՝ Ջինա Ռայնհարթը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)