Թրամփը գաղտնի նյութեր է հրապարակելու Քենեդու սպանության վերաբերյալ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի և դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ մնացած գրառումները: Այդ ամենը կհրապարակվի», - ասել է նա՝ հունվարի 19-ին Վաշինգտոնի «Capital One Sports Arena»-ում իր կողմնակիցների առջև տեղի ունեցած հանրահավաքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)