Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լյայենին խորհուրդ են տվել չվախենալ Թրամփից
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել Եվրամիությանը և ԵՀ ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին չվախենալ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից և գործել համարձակ։ Այս մասին գրում է Euractiv-ը։
«Մենք պետք է աշխատենք՝ որպես իրավահավասար գործընկերներ, այլ ոչ թե փորձենք թաքնվել մի անկյունում, որտեղ մեզ ոչ ոք չի նկատի։ Մենք ունենք նույն արժանապատվությունը, ինչ Միացյալ Նահանգները, և մենք պետք է դա ապացուցենք ամեն օր»,- ասել է Յունկերը։
Մինչ այս Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Եվրամիության երկրների մեծ մասը վստահ չէ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո սեփական ապագայի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)