Բելառուսը ցանկանում է վերադառնալ ԽՍՀՄ ստանդարտներին․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ղեկավար Արթուր Կարպովիչը կոչ է արել վերադարձնել խորհրդային առևտրային ստանդարտները։ Այս առաջարկը նա արել է Բելառուս 1 հեռուստաալիքի եթերում։
Խորհրդային առևտրային շրջանի հիմնական առավելություններից նա նշել է կայուն գները, հայրենական արտադրության ապրանքների առատությունը և բարեհամբույր սպասարկումը։ Նախարարի խոսքով, խորհրդային տարիներին ժպտադեմ վաճառողները խանութներում ողջ սրտով ողջունում էին քաղաքացիներին, և նրանք կցանկանային այդ ստանդարտը վերադարձնել հանրապետությունում առևտուր իրականացնելու համար։
Ինչպես ընդգծել է նախարարը, այսօր բելառուսական առևտուրը պահպանել է խորհրդային լավագույն հատկանիշները, բայց ոչ բոլորը։ Օրինակ՝ Բելառուսը չի կարող հրաժարվել ներմուծումից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)