Չինական թերթը հայտնել է Ծինփինի և Թրամփի զրույցի մասին
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը երանգ է տվել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Այս մասին գրում է Global Times չինական թերթը։
Հունվարի 17-ին առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել։ Հանդիպման ընթացքում Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և երկու երկրները կարող են դառնալ գործընկերներ՝ ի շահ միմյանց և աշխարհի։
«Այն կրիտիկական պահին, երբ աշխարհը հետևում է, թե ինչպես են երկու առաջատար երկրները՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն, ապագայում կառուցելու իրենց հարաբերությունները, այս հեռախոսազրույցը առանձնահատուկ նշանակություն ունեցավ»,- նշում են հոդվածի հեղինակները։
Թրամփն իր հերթին ասել է, որ գնահատում է իր հարաբերությունները Սի Ծինփինի հետ՝ նշելով, որ «ԱՄՆ-ն և Չինաստանն այսօր աշխարհի ամենակարևոր երկրներն են, և նրանք պետք է պահպանեն երկարաժամկետ բարեկամություն և միասին աշխատեն՝ աշխարհը խաղաղ պահպանելու համար»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ