«Սիրիայի բարեկամները» Մարոկկոյում կհայտարարեն սիրիական ընդդիմության ճանաչման մասին
Մերձավոր Արևելք
«Սիրիայի բարեկամներ» խումբը չորեքշաբթի օրը արտգործնախարարների մասշտաբով հերթական հանդիպումն է կազմակերպում Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Խումբը հանդիպման ավարտին պատրաստվում է հրապարակել ամփոփ փաստաթուղթ, որով սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիան կճանաչվի որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ. հայտնում են արաբական ԶԼՄ-ները:
Նախօրեին Մարոկկոյում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր ընդդիմադիր ազգային շարժումը Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչ ճանաչելու մասին իր որոշումը, ինչը փորձագետների կարծիքով բավականին մեծացրել է Մարոկկոյում միջազգայնորեն լայն ճանաչում ստանալու ընդդիմության շանսերը. հայտնում է Риа Новости-ն:
Սիրիական ընդդիմության որոշ խմբավորումների ներկայացուցիչներ 2012թ. նոյեմբերի 11-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ստեղծել են սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիան, որը հայտարարել էր, որ ինքը հանդիսանում է սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը և միջազգային հանրությունից զենք և գումար էր պահանջել նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարելու համար:
Կոալիցիան արդեն ճանաչվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ