ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Հույս ունենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական, կնպաստի համագործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան