Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնելու է Սոմալիում սննդի մատակարարումը
Աշխարհ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր հայտնել է, այն մասին, որ դադարեցնելու է կենտրոնական և հարավային Սոմալիում 1.1 միլիոն մարդկանց սննդի մատակարարումն իսլամական զինյալների կողմից առաքումների մի մասն արգելափակելու պատճառով։
Սոմալիի վարչապետը Reuters-ին հայտնել է, որ սննդի մատակարարման դադարեցումը վատթարացնելու է ճգնաժամը երկրում, որտեղ 250.000 բնակիչ արդեն ապրում է սովի պայմաններում, իսկ 4 միլիոն մարդ օգնության կարիք ունի:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը վերջին գործակալություններից է, որ դեռ աշխատում է ապստամբների կողմից զավթված տարածքներում, տեղեկացրել է, որ զինյալներն անցած տարվա դեկտեմբերի կեսերից կանգնեցրել են իրենց բեռնատար մեքենաները Շաբելե և Գալգադուդ շրջաններում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ