ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյին պետքարտուղար
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Սենատը երկուշաբթի հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Հեռարձակումն իրականացրել է C-SPAN հեռուստաալիքը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 20-ին քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածությունը հաստատելու օգտին և առաջարկել է վերին պալատի լիագումար նիստին հաստատել սենատորին այդ պաշտոնում:
Անցյալ շաբաթ Սենատի լսումների ժամանակ 53-ամյա Ռուբիոն ասել է, որ Կիևի չեզոքության հարցը, ի վերջո, կլինի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր բանակցությունների մաս, և կարող է քննարկվել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը:
Սենատորը նշել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի կարողանա ռուսական ուժերին հետ մղել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2022 թվականի փետրվարը։ Ռուբիոն նաև կարծում է, որ ԵՄ-ի կողմից ռուսական էներգառեսուրսների գնումները թուլացնում են Մոսկվային զսպելու արևմտյան երկրների կարողությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)