Թրամփը 90 օրով դադարեցնում է օտարերկրյա օգնությունը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ վերագնահատելու և վերանայելու ԱՄՆ արտաքին օգնությունը՝ 90 օրով դադարեցնելով այն: Այս մասին հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների համաձայն՝ որպես Նախագահ, ես սույնով հրաման եմ տալիս 90 օրով կասեցնել զարգացման արտաքին աջակցության տրամադրումը` գնահատելու ծրագրի արդյունավետությունը և դրանց համապատասխանությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը»,- ասվում է հրամանագրի տեքստում։
Աջակցության տրամադրումը կարող է վերսկսվել նշված ժամկետը լրանալուց հետո՝ յուրաքանչյուր ծրագրի յուրաքանչյուր դեպքի հիման վրա համապատասխան վերանայումից հետո:
Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան արտաքին օգնության ոլորտը և նրա ներսում տիրող բյուրոկրատիան «համահունչ չեն ամերիկյան շահերին և շատ առումներով հակասում են ամերիկյան արժեքներին»։
«Դրանք ծառայում են ամբողջ աշխարհում խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք հակասում են երկրների ներսում և միջև ներդաշնակ և կայուն հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)