Պենտագոնի ղեկավարը պահանջում է բացահայտել կատարվածը
ԱՄՆ
ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դատապարտել է համացանցում հայտնված այն տեսագրությունը, որտեղ ծովային հտևազորայինները միզում են Թալիբան շարժման գրոհայինների դիակների վրա՝ հայտարարելով, որ մեղավորները պետք է կրեն իրենց արժանի պատիժը։
«Ես տեսել եմ տեսագրությունը և այնտեղ պատկերվածը համարում եմ խիստ ցավալի», – նշված է Պանետտայի հայտարարության մեջ, ով ծովային հետևազորայիններին և Աֆղանստանում ՆԱՏՕ–ի ու ԱՄՆ–ի ուժերի հրամանատարությանը հանձնարարել է հետաքննել միջադեպը։
«Նրանք, ովքեր մասնակցել են դրան, կենթարկվեն պատասխանատվության՝ ամբողջական ծավալով», – հայտարարել է Պանետտան։
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես չորս մարդ՝ զինվորական հագուստով, միզում երեք տղամարդու վրա, որ ընկած են գետնին՝ առանց կենդանության որևէ նշանի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)