Պաղեստինը մոտ ժամանակներս սեփական Սահմանադրություն կունենա
Մերձավոր Արևելք
Վերջերս ՄԱԿ-ի կողմից ոչ անդամ դիտորդ պետության կարգավիճակ ստացած Պաղեստինը մոտ ժամանակներս ինքնուրույնության ևս մեկ բաղադրիչ կունենա՝ սեփական Սահմանադրություն. չորեքշաբթի օրը հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալիքին:
Նախարարի խոսքերով՝ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը երկրի հիմնական օրենքի պատրաստման աշխատանքները արագացնելու մասին ցուցում է տվել. տեղեկացնում է Риа Новости-ն:
Նախագահ Աբասը մտադիր է անձամբ ղեկավարել Պաղեստինի Սահմանադրության հաստատման նիստը: «Մենք պետություն ենք դարձել, իսկ Սահմանադրություն չունենք», ասել է Մալիքին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ