Նա ուզում է լինել խաղաղարար, բայց, միաժամանակ, ուժ կիրառել․ Պետդուման՝ Թրամփի՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքների մասին
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սպառնալով Ռուսաստանին հետևանքներով, եթե վերջինս հրաժարվի Ուկրաինայի հարցով գործարք կնքելուց, ցանկանում է իրեն դրսևորել՝ որպես ուժային մեթոդներ կիրառող խաղաղարար։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։
«Վերջին ժամանակներս մեզ համար այնքան խնդիրներ են ստեղծել, որ մենք այլևս չենք նկատի, և ոչ ոք չի նկատի։ Գուցե բացի անձամբ Թրամփից։ Դե, պարզ է, որ նա պետք է ինչ-որ կերպ ցույց տա իր դիրքորոշումը, որ նա ազդում է աշխարհի վրա, դա խնդիրներ է խոստանում: Նա ուզում է լինել խաղաղարար, բայց, միաժամանակ, ուզում է ուժ կիրառել»,- ասել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ Թրամփը մտադիր է զանգահարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, ուստի պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի առաջարկը։ Միաժամանակ, Կոլեսնիկը հիշեցրել է, որ Ռուսաստանին դարեր շարունակ պարբերաբար վախեցնում են։ Խորհրդարանականը կոչ է արել համաձայնության գալ հավասար պայմաններով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ