Ռուսաստանում կխստացվի ատելություն սերմանելու համար պատիժը
Ռուսաստան
ՌԴ կառավարության օրենսդրական գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել Արդարադատության նախարարության նախաձեռնությանը, որն առաջարկում է խստացնել պատիժը ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի խախտման համար (ատելություն կամ թշնամանք հրահրելը, ինչպես նաև մարդու արժանապատվությունը նվաստացնելը): Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը։
Ներկայումս «ատելություն հրահրողները» քրեական պատասխանատվության են ենթարկվում միայն այն դեպքում, եթե նրանք արդեն կատարել են նմանատիպ վարչական իրավախախտում։ Փոփոխությունները ենթադրում են, որ քրեական գործ կհարուցվի մեկ հանցագործության համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 282-րդ հոդվածը մասնակի ապաքրեականացնելու նախաձեռնություն է ներկայացրել 2018 թվականին։
Նախկինում քաղաքացիները կարող էին պատասխանատվության ենթարկվել միայն մեկ խախտման համար։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)