Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի
Թուրքիա
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվն ավելացել է ավելի քան վեց անգամ՝ հասնելով 66-ի։ Եվս 51 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն։
«Ցավոք, մենք ունենք 66 զոհ և 51 վիրավոր»,- նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի գիշերը: Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է փայտե հյուրանոցում, որը 80-90%-ով լի է եղել հյուրերով։ Այնտեղ ավելի քան 200 մարդ է եղել։
