ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն․ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուոլցին
Հայաստան![ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն․ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուոլցին](/rs.php?image=/disc/22-01-25/b61f14786829ab1d0261842840a1b1a8.jpg&w=780)
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ:
ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:
Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)