Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հայ-ադրբեջանական սահմանով ճանապարհորդելուց
Արտաքին Քաղաքական
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հայ-ադրբեջանական արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից: Զգուշացումը հրապարակվել է Միացյալ թագավորության կառավարության կայքում։
Խորհուրդ է տրվում նաև չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան Մ16-Հ26 միջպետական ճանապարհով:
Որպես պատճառ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված սահմանային իրավիճակը՝ «սահմանային լարված իրավիճակի պատճառով»:
