Ջասթին Բիբերը դադարել է հետևել կնոջ և աներոջ ինստագրամյան էջերին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Երգիչ Ջասթին Բիբերն Ինստագրամում հայտարարել է, որ ինքը չի դադարել հետևել կնոջ՝ մոդել Հեյլի Բիբերի սոցիալական էջին։ Այս մասին հայտնում է PEOPLETALK-ը։
Բիբերը հրապարակել է սթորի, որտեղ նա հայտարարել է, որ ինչ-որ մեկը մտել է իր էջ և դադարել հետևել կնոջը: Ավելի ուշ նա ջնջել է գրառումը։
Արտիստը դադրել է հետևել իր աներոջ՝ դերասան Սթիվեն Բոլդուինիի ինստագրամյան էջին։
Համացանցի որոշ օգտատերեր կարծում էին, որ երգիչը ակնարկում է մոդելի կամ նրա ընտանիքի հետ հարաբերություններում հնարավոր խնդիրների մասին:
Մինչ այս մի քանի խոսակցություններ էին պտտվում ամուսնության մեջ վեճերի և հնարավոր ամուսնալուծության մասին։




