Որքան ժամանակում Թրամփը կկարողանա կարգավորել ուկրաինական հակամարտությունը՝ ըստ Ֆինլանդիայի նախագահի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա լուծել ուկրաինական հակամարտությունը 3-6 ամսում։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ղեկավար Ալեքսանդր Ստուբը, փոխանցում է РИА Новости-ն։
«Կարծում եմ, որ ժամանակն այնպիսին է, որ 24 ժամը վերածվել է 3-6 ամսվա։ Սա, հավանաբար, այն հնարավորությունների պատուհանն է, որի հետ մենք գործ ունենք», - ասել է Ֆինլանդիայի նախագահը:
Ստուբը հավելել է, որ ուկրաինական հակամարտության լուծումը չպետք է վերածվի «Աֆղանստան 2.0»-ի։ Նրա խոսքով, նման դեպքում միջնորդներին կարող են հետագայում մեղադրել «Ուկրաինան վաճառելու» մեջ։
