Իսրայելական զորքերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են առնվազն 25 պաղեստինցիների
Համաշխարհային Մամուլ
Վերջին 12 ժամվա ընթացքում առնվազն 25 պաղեստինցի է ձերբակալվել իսրայելական ուժերի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի շրջաններում։ Նման տվյալներ է հրապարակել բանտարկյալների հարցերով պաղեստինյան հանձնաժողովն իր ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Euromedia24-ը։
Այդ վարկածի համաձայն՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Հեբրոնում, Բեթղեհեմում, Ռամալլահում, Ջենինում, Թուլկարմում և ուղեկցվել են պաղեստինցիների իրավունքների ոտնահարմամբ։
Նախօրեին իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները սկսել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություն Արևմտյան ափի Ջենին քաղաքի տարածքում, որը կոչվում է «Երկաթե պատ»։
