ԱՄՆ բանակը սկսել է անօդաչու թռչող սարքեր տպել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ բանակի օդադեսանտային ստորաբաժանումը սկսել է փոքր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) տպել եռաչափ (3D) տպիչներով։ Այս մասին հայտնում է Army Recognition-ը։
«101-րդ օդադեսանտային դիվիզիան սկսել է արտադրել փոքր անօդաչու թռչող սարքեր՝ օգտագործելով 3D տպագրություն։ Այս նորարարական նախաձեռնությունը, որը գլխավորում է Ֆորտ Քեմփբելում գտնվող EagleWerx Կիրառական տեխնիկական նորարարությունների կենտրոնը, կոչված է հեղափոխություն անելու անօդաչու թռչող սարքերի արտադրությունում»,- գրում է հրատարակությունը։
101-րդ ստորաբաժանման խոսնակ, գնդապետ Թրևիս Մակինթոշն ասել է, որ նախաձեռնությունը կազդի ոչ միայն դետալների արտադրության վրա, այլև փոքր անօդաչու թռչող սարքերի օգտագործման մարտավարության վրա: Հրատարակությունը նշել է, որ 3D տպագրությունը կնվազեցնի անօդաչու թռչող սարքերի արտադրության ժամանակն ու ծախսերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)