Ուկրաինան ակնկալում է, որ իր դաշնակիցները կկարողանան տասնյակ հազարավոր զորքեր ուղարկել․ FT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ իրենց դաշնակիցները կարող են մոտ 40-50 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա՝ հակամարտության հնարավոր կարգավորման շրջանակներում սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
«Ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ 1000 կիլոմետրանոց ճակատային գծի երկայնքով անվտանգային նպատակով 40-50 հազար օտարերկրյա զինվորներ կարող են տեղակայել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուր հազարավոր եվրոպացի խաղաղապահներ, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ավարտից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)