Դերասանուհի Ջուդի Դենչը «կույր է ձևանում» մենակ չզբոսնելու համար (լուսանկարներ)
Լուսանկարներ
Օսկարակիր դերասանուհի Ջուդի Դենչը խոստովանել է, որ այլևս չի կարող մենակ դուրս գալ փողոց՝ պրոգրեսիվ մակուլյար դեգեներացիայի պատճառով։ Այս մասին հայտնում է People-ը։
Դենչն ասել է, որ այժմ զբոսանքի է գնում ուղեկցորդի հետ՝ կորելու կամ ընկնելու վտանգի պատճառով:
Արտիստը կատակել է, որ տեսողությունը կորցնելը օգտակար է եղել, քանի որ չի սիրում մենակ զբոսնել։ Դերասանուհին կատակով ասել է, որ ուղեկցորդով քայլելու համար «կույր է ձևանում»։
Մակուլյար դեգեներացիան ընդհանուր անվանումն է խրոնիկական պրոգրեսիվ հիվանդությունների խմբի համար, որոնց դեպքում աստիճանաբար ախտահարվում է աչքի նյարդային հյուսվածքի կենտրոնական գոտին։ Հիվանդությունը կարող է հանգեցնել կենտրոնական տեսողության անդառնալի և արագ կորստի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)