Թրամփին փրկած գործակալը պաշտոն է ստացել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության նոր ղեկավար է նշանակել Շոն Կուրանին, ով պաշտպանել է իրեն մահափորձի ժամանակ, հայտնում է NYT-ն։
«Մեծ պատիվ է Շոն Կուրրանին նշանակել Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության հաջորդ տնօրեն», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Կուրրանը իրավապահ համակարգում ծառայել է 23 տարի։ Նրա կարիերան սկսվել է 2001 թվականին, երբ նա միացավ Գաղտնի ծառայությանը: Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Կուրրանը ծառայել է որպես հատուկ գործակալի օգնական, որը պատասխանատու էր նախագահի պաշտպանական ծառայությունների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)