Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ կապված Սիրիայի վերջին իրադարձությունների հետ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ը և Արաբական երկրների Լիգան թույլ չեն տա, որպեսզի Սիրիայի իշխանությունները խուսափեն պատասխանատվությունից:
Քաթարի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Երկու օր առաջ 11 միջազգային դիտորդներ հարձակման են ենթարկվել, որոնցից երկուսը տուժել են: Բացատրություններ տալու փոխարեն՝ Սիրիայի նախագահը ցինիկ կերպով ելույթ է ունեցել՝ կատարվածի մեջ մեղադրելով օտարերկրյա պետություններին»:
ԱՄՆ պետքարտուղաը նշել է նաև, որ Սիրիայի ժողովուրդը իրավունք ունի խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել և, որ իրենք չեն կարող թույլ տալ Ասադի ռեժիմին խուսափել պատժից:
Հիշեցնենք, որ համաձայն ՆԱՏՕ-ի տվյալների՝ Սիրիայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)