ԱԺ-ն որոշել է՝ Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը․ մշակույթի գործիչ
Գիտություն և Մշակույթ
Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անունս` Անուշ, պետանունս` Հարությունյան։
Երգում եմ պետական երգեր։
ԱԺ-ն, որոշել ա, որ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։ ՀՀ ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետև կլինի «պետական» բառը»։
