Թինա Թըրների չթողարկված թրեք է հայտնաբերվել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Թինա Թըրների չթողարկված երգը թողարկվելու է առաջին անգամ ձայնագրվելուց 40 տարի անց: Այս մասին փոխանցում է Daily Mail-ը։
«Hot For You Baby» երգի պրեմիերան ներկայացվելու է BBC Radio 2-ի Breakfast Show-ի եթերում հինգշաբթի օրը, ինչպես նաև հայտնվելու է երգչուհու «Private Dancer» բեկումնային ալբոմի 40-րդ հոբելյանական թողարկումում:
«Hot For You, Baby»-ն ի սկզբանե ձայնագրվել է Հոլիվուդի Capitol Studios-ում և նախատեսված էր որպես ալբոմի թրեք:
Ձայնագրությունը վերջերս հայտնաբերվել է, երբ լեյբլը պատրաստում էր Private Dancer-ի 40-ամյակի վերաթողարկումը: Թինան մահացել է բնական մահով 2023 թվականի մայիսին 83 տարեկան հասակում Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախ քաղաքի իր տանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)