Վլադիմիր Վարդանյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։
Ողջունելով դեսպանին` Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջեւ բազմոլորտ ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական, ռազմավարական, տնտեսական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան