«Հրապարակ». 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։
Ադրբեջանի այս նախաձեռնությունը բուռն քննարկվում է ներհայաստանյան քաղաքական կուլիսներում, մասնավորապես հարց է ծագում՝ եթե ԼՂ-ում որեւէ հայ չի մնացել, ապա ինչ «համակեցության» մասին է խոսքը։ Կան վարկածներ, որ հնարավոր է Ալիեւն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման՝ դրանով լեգիտիմացնելով նաեւ իր «Արեւմտյան Ադրբեջանի» ծրագիրը, որի շրջանակներում մտադիր է 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)