«Հայկական ժամանակ». մինչև ամսվա վե՞րջ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հնարավոր է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը մինչև այս ամսվա վերջ ավարտվի և գործն ուղարկվի դատարան:
Այս մասին երեկ մեզ ասաց Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում կարող են և անակնկալներ լինել, և որ նախաքննության ընթացքը անկանխատեսելի է՝ չկոնկրետացնելով, թե ինչ նկատի ունի: Հովհաննես Թամամյանը կալանավայրում է գտնվում 10 ամիս և իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նաև ցուցմունքներ տալուց: Մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ