ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է՝ Պուտինն «ինչի իրավունք չունի»
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին չմիանալու մասին, անընդունելի են։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նրա խոսքերը մեջբերում է European Pravda-ն։
Նա վստահեցրել է, որ Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և հարցն այն է, թե «ինչպես դա տեղի կունենա»։ Նա ասել է, որ անհրաժեշտ է օգնել Կիևին ձեռք բերել լավագույն բանակցային դիրքը և համոզվել, որ հնարավոր համաձայնագիրը կապահովի իսկապես կայուն խաղաղություն:
«Եվ մենք պետք է հասկացնենք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը վետոյի իրավունք չունի և նաև իրավուք չունի՝ ասելու, թե ով կարող է ապագայում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մենք պետք է դա շատ հստակ փոխանցենք»,- ասել է Ռյուտեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)