ԱՄՆ-ն «մոլորակի կրիպտոմայրաքաղաք» է դառնալու․ Թրամփ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է գործադիր հրաման՝ ուղղված թվային ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդմանը և երկիրը «մոլորակի կրիպտո մայրաքաղաքի» վերածելուն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված փաստաթղթում։
«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը կոչված է հստակություն ապահովելու թվային ֆինանսական տեխնոլոգիաների կարգավորման հարցում և ապահովելու Ամերիկայի դիրքը՝ որպես համաշխարհային առաջատար թվային ակտիվների տնտեսության մեջ՝ խթանելով նորարարությունն ու տնտեսական հնարավորությունները բոլոր ամերիկացիների համար»,- ասվում է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը կատարում է ԱՄՆ-ն «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու իր խոստումը։
Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, հրամանագրով առաջարկվում է թվային ակտիվների շուկաների վերաբերյալ նախագահական աշխատանքային խումբ ստեղծել՝ թվային ֆինանսների ոլորտում ԱՄՆ-ի առաջատարությունը ամրապնդելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)